Չորեքշաբթի, 15 Հուլիսի, 2020
Գլխավոր Հայաստան Աժ-ն ընդունեց ավանդների երաշխավորման շեմը բարձրացնող նախագիծը

Աժ-ն ընդունեց ավանդների երաշխավորման շեմը բարձրացնող նախագիծը

33
0

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծը խորհրդարան էր բերվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից, որով առաջարկվում է բարձրացնել ավանդների այն չափը, որի վերադարձը երաշխավորվում է:

Այսպիսով`եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 միլիոն հայկական դրամ է՝ գործող 10 մլն դրամ շեմի փոխարեն:

Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 միլիոն ՀՀ դրամ է, գործող շեմը 5 մլն դրամն է:

%d bloggers like this: