Գլխավոր Հայաստան ԱԺ-ն ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական...

ԱԺ-ն ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը

9
0

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ հաստատեց:

Այսպիսով` արտակարգ դրության ավարտից հետո հնարավոր կլինի չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

Հիշեցնենք՝  Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, բայց արտակարգ դրության պատճառով այն չկայացավ:

Հայկ Մագոյան