Գլխավոր Սպորտ ԱԺ-ում քննարկվում է «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)

ԱԺ-ում քննարկվում է «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)

16
0

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:

ԱԺ-ում քննարկվում է «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ելույթում մասնավորապես նշեց.

«Օտարերկրացի այն մարզիկները, որոնք ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ և միաժամանակ կնքում են մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում նաև աշխատանքային պայմանագիր գործատուի հետ՝ սրանով հնարավորություն կտրվի. ֆուտբոլային կոնկրետ մի օրինակ բերեմ, քանի որ այդ օրինակից է սկսվել այս օրենսդրական նախաձեռնությունը. ֆուտբոլային ակումբներին այն ժամանակահատվածում, երբ որ նախատեսված է տրանսֆերային պատուհանը, հնարավորություն կտրվի պայմանագրեր կնքել և լեգիոներներ հավաքագրել հայկական ֆուտբոլում խաղալու համար: Մեր գործընկերների հետ եկանք այն եզրակացության, որ օրենքը վերաբերվի ոչ միայն ֆուտբոլին, այլև մնացած մարզաձևերին»։