Գլխավոր Լուրեր ԱԻՆ-ը՝ Հայաստանում ուժեղ երկրաշարժի մասին

ԱԻՆ-ը՝ Հայաստանում ուժեղ երկրաշարժի մասին

25
0

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այսօր համացանցում լուրեր են տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժ զգալու մասին:

«ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ վերը նշված երկրաշարժը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում, և զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, որի վերաբերյալ սահմանված կարգով կատարվել է հաղորդագրություն։

Խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին»,- նշված է հաղորդագրության մեջ: