Գլխավոր Հասարակություն Ալեքսիս Օհանյանը ՀՀ վարչապետի challange-ը փոխանցել է եւս 3 հոգու

Ալեքսիս Օհանյանը ՀՀ վարչապետի challange-ը փոխանցել է եւս 3 հոգու

69
0

Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ընդունել է ՀՀ վարչապետի մարտահրավերն ու իր բանկային քարտից ամեն ամիս 23 դոլար  կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին:

Այդ մասին նա հայտնել է թվիթերի իր էջում:

Օհանյանն իր հերթին challange-ը փոխանցել է եւս 3 հայի՝ ամերիկահայ անվանի բժիշկ Էրիկ Էսրաիլյանին, Index Ventures-ի տնօրեն Նինա Աչաջյանին եւ իր հորը՝ Քրիս Օհանյանին:

Հիշեցնենք, որ Էրիկ Էսրաիլյանին մարտահրավեր էր նետել նաեւ Սերժ Թանկյանը:

Մեկնաբանություններում Նինա Աչաջյանն արդեն իսկ պատասխանել է Օհանյանին՝ նշելով. «արված համարեք»:

Հիշեցնենք՝ հեռուստամարաթոնի ընթացքում երեկ ՀՀ վարչապետը նշեց, որ ոչ թե պետք է խնդրել 1000 դրամ մեկ մարդուց, այլ գտնել 1000 մարդ, որոնք կփոխանցեն 1 դրամ. այդպիսով կլինի ավելի շատ մասնակցություն եւ ավելի շատ գումար՝ լուծելու համահայաստանյան հարցեր: Նա նշեց, որ իր հաշվեհամարից ամեն ամիս 10 հազար դրամ կփոխանցվի հիմնադրամի հաշվին եւ մարտահրավեր նետեց 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին եւ Ալեքսիս Օհանյանին:

Սերժ Թանկյանը հրապարակային ընդունել է մարտահրավերը՝ այն փոխանցելով Էրիկ Էսրաիլյանին, Վահե Բերբերյանին եւ Անժելա Սարաֆյանին: