Ալեքսիս Օհանյանի արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը

    122
    0

    Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

    Ալեքսիս Օհանյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տարածել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարությունն այն մասին, որ 19 տարի պայքարել է, որպեսզի բանաձևի ընդունումն իրականություն դառնա և դրան կից կատարել հետևյալ գրառումը. «Հարգանքներս»:

    «Տասնյակ հազարավոր ամերիկահայեր սրան սպասել են տասնամյակներ, մենք Ցեղասպանության ժխտման մասնակից չենք կարող լինել, չենք լռի, երբեք չենք մոռանա»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ադամ Շիֆը:

    ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը:

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
    խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ