Գլխավոր Աշխարհ ԱՀԿ-ն փոխել է իր խորհուրդը՝ հորդորելով դիմակ կրել հասարակական վայրերում

ԱՀԿ-ն փոխել է իր խորհուրդը՝ հորդորելով դիմակ կրել հասարակական վայրերում

13
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոխել է իր խորհուրդը՝ հորդորելով դիմակ կրել հասարակական վայրերում՝ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանգնեցնելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Առողջապահական մարմինը նշում է, որ ըստ նոր տեղեկատվության՝ դիմակները կարող են պատնեշ հանդիսանալ վարակի կաթիլների համար: Աշխարհի շատ երկրներ արդեն խորհուրդ են տվել կամ պարտադրել են դիմակ կրել հասարակական վայրերում:

ԱՀԿ-ի հավաստմամբ՝ դիմակ կրելը վարակից պաշտպանվելու միջոցներից մեկն է: Եվ եթե հասարակական վայրերում, օրինակ՝ տրանսպորտում, հնարավոր չէ ֆիզիկական հեռավորություն պահել, ապա դիմակը պետք է դառնա պարտադիր միջոց: