Գլխավոր Լուրեր Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ պահանջած երիտասարդը ձերբակալվել է...

Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ պահանջած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

176
0

Հունվարի 30-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում էր տվել, որ սոցիալական ցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել՝ իր մերկ լուսանկարները եւ տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար։

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում շորթման հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որն ուղարկվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննության։ Նախաքննության ընթացքում քննչական բաժնի, ինչպես եւ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Ամիսներ տեւած հետեւողական աշխատանքի արդյունքում իրավապահները պարզեցին անհայտ օգտատիրոջ ինքնությունը` Երեւանում բնակվող 22-ամյա մի երիտասարդ էր։ Մարաշի քրեական հետախույզները օրերս կասկածվողին հայտնաբերեցին, բերման ենթարկեցին բաժանմունք, ապա ներկայացրին նախաքննական մարմնին։ Երիտասարդը ձերբակալվեց։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց եւ առգրավվեց բջջային հեռախոս, որի մեջ հաղորդում տված աղջկա մերկ տեսանյութերն էին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: