Գլխավոր Հասարակություն Ամենաբարի ու վառ նախագծերից մեկը՝ երեխաների հոսփիսը

Ամենաբարի ու վառ նախագծերից մեկը՝ երեխաների հոսփիսը

32
0
Storaket Architectural Studio-ն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ձեզ ենք ներկայացնում մեր ամենաբարի ու վառ նախագծերից մեկը ՝ երեխաների հոսփիսը, որը իրականացրեցինք 2019թ․-ին City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի համատեղ:

Hospice (հոսփիս) լատիներենից թարգմանաբար նշանակում է հյուրընկալություն, ապաստան։ Այստեղ կարող են իրենց լիարժեք կյանքն անցկացնել քաղցկեղ ով հիվանդ շատ երեխաներ։

Հանգստի ժամերին իրենց ժամանցը կապահովի բազմաֆունկցիոնալ խաղասենյակը, իսկ գիշերները երեխաներին կսպասեն գունավոր և պայծառ սենյակները։

Շնորհակալ ենք մեր գործընկերներին այս կարևոր նախաձեռնությանը աջակցելու համար.

-էլեկտրականության և ավտոմատացման նախագիծ և հաշվարկ՝ Թրայելնգլ ՍՊԸ
-Օդափոխության հովացում և ջեռուցում՝ Կոնսել ՍՊԸ
-հեռահաղորդակցման համակարգ, տեսահսկման համակարգ, հրդեհի ազդարարման համակարգ, կանչի համակարգ՝ Ինթեք ՍՊԸ
-կոնստրուկտիվ հաշվարկ՝ Վրեժ Ասատրյան»: