Գլխավոր Վերլուծական Ամենահարմար առիթն է Թուրքիայի և Ադրբեջանի միջև սեպ խրելու համար. Արման Նավասարդյան

Ամենահարմար առիթն է Թուրքիայի և Ադրբեջանի միջև սեպ խրելու համար. Արման Նավասարդյան

63
0

Այսօր տեղի ունեցել «Իրան-ԱՄՆ հակամարտության նոր փուլ․ վտանգներն ու սպասելիքները» թեմայով քննարկում: Բանախոսները եղել են անվտանգության հարցերով փորձագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը, ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը և իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանն իր խոսքում նշեց, որ հիմա ամենահարմար առիթն է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում՝ «մատի և մատանու արաքում» սեպ խրելու համար. «Ադրբեջանը դժգոհում է թուրքական ամենաակտիվ ներխուժումից Նախիջևան: Այս բաների վրա պետք է սկսել խաղալ. հասկանո՞ւմ եք»:

Այն հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանը միջնորդ հանդիսանա ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորման հարցում, Արման Նավասարդյանը պատասխանեց, որ Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի հետ հանդիպման ժամանակ վերջինս ասել է. «Ճիշտ է՝ դուք փոքր փետություն եք, բայց ձեր հնարավորությունները շատ մեծ են»:

«Մեր սփյուռքի հնարավորությունները բոլորը գերագնահատում են՝ հատկապես ադրբեջանցիները»,- հավելեց Նավասարդյանը՝ ընդգծելով, որ մի Քիմ Քարդաշյան շատ ավելին կարող է անել, քան մեր ամբողջ արտգործնախարարություն:

Անվտանգության հարցերով փորձագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը նշեց, որ ԱՄՆ-Իրան, Հայաստան-Թուրքիա, Արցախ-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները սերնդեսերունդ փոխանցվելու են:

Թևան Պողոսյանը օրինակ բերեց Անաստաս Միկոյանի ստանձնած միջնորդի առաքելությունը, որը ոչ միայն Կարիբյան, այլ նաև Բեռլինյան ճգնաժամի ժամանակ առանցքային բանակցողներից է եղել: