Գլխավոր Հասարակություն Ամերիաբանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսերի երկրորդ տրանշը՝ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով

Ամերիաբանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսերի երկրորդ տրանշը՝ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով

19
0

Ամերիաբանկը մայիսի 18-ից հուլիսի 31-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի երկրորդ տրանշը` 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։  Պարտատոմսերի համար գործելու են հետևյալ պայմանները․

ԴասըԱնվանական արժեկտրոնային
Անվանական արժեքը100,000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալը5,000,000,000 ՀՀ դրամ
Քանակը50,000 հատ
Շրջանառության ժամկետը30 ամիս
Արժեկտրոնային տոկոսադրույքը9,0 %
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը3 ամիս պարբերականությամբ
Տեղաբաշխողը«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են «Նասդաք Օէմէքս Արմենիայի» պարտատոմսերի հիմնական ցուցակում։ Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ: 

Ինչպես տեղեկացրին «Ամերիաբանկ»-ից, պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով դրանք դառնում են ներդրողների համար պարտադիր:

Հայտ-հանձնարարականը լրացնելուց և տեղաբաշխողին ուղարկելուց հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը ներառյալ,  ներդրողը պարտատոմսերի դիմաց պետք է կատարի վճարում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված հետևյալ հաշվեհամարին․ 1570043120372900

Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ: 

Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2): Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքում հետևյալ հղմամբ: 

«Տեղեկացնենք նաև, որ այս պահին ամբողջությամբ տեղաբաշխվել է նաև ապրիլի 28-ին թողարկված դրամային պարտատոմսերի տրանշն ամբողջությամբ՝ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով։

Հիշեցնենք, որ ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի դեպքում ֆիզիկական անձանց կողմից ստացված տոկոսային եկամուտը այլևս չի հարկվում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ: