Գլխավոր Առողջապահություն ԱՄՆ-ը կորոնավիրուսի բռնկման սկզբից այլ երկրներին 500 մլն դոլար է հատկացրել

ԱՄՆ-ը կորոնավիրուսի բռնկման սկզբից այլ երկրներին 500 մլն դոլար է հատկացրել

11
0

Միացյալ Նահանգները նոր կորոնավիրուսի բռնկման սկզբից այլ երկրներին հիվանդության դեմ պայքարի համար 500 մլն դոլար օգնություն է հատկացրել։ Այս մասին ասվում է հինգշաբթի օրը Պետքարտուղարության տարածված հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Քանի որ COVID-19-ի անկառավարելի բռնկումը արտասահմանյան երկրներում սպառնում է Ամերիկային, բռնկումից հետո ԱՄՆ կառավարությունը ավելի քան 500 մլն դոլար է հատկացրել օգնության համար՝ անմիջականորեն ուղղված համավարակի դեմ պայքարին»,- նշվում է փաստաթղթում։

Արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ հիվանդության տարածման սկզբից ԱՄն են ժամանել 89 ինքնաթիռներ՝ անհատական պաշտպանության միջոցներով, որոնք նախատեսված էին ամերիկյան հիվանդանոցների համար։ Ստացվել է N95 դասի 5 մլն ռեսպիրատոր, 812 մլն բժշկական ձեռնոց, 107 մլն վիրաբուժական դիմակ, ինչպես նաեւ 15 մլն վիրաբուժական խալաթ։

Հունվարի 29-ից Պետքարտուղարությունը կազմակերպել է ավելի քան 750 չվերթ՝ 100-ից ավելի երկրներից հայրենիք ավելի քան 71 000 ամերիկացիների վերադարձնելու նպատակով։

Ապրիլի 1-ին Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայան է ժամանել ինքնաթիռ՝ ՌԴ-ից բժշկական օգնությամբ։ Ինքնաթիռն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի մարտի 30-ի հեռախոսազրույցում։