Գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ը և Բրիտանիան հայտարարել են բժշկական կազմակերպությունների վրա կիբերհարձակումների մասին

ԱՄՆ-ը և Բրիտանիան հայտարարել են բժշկական կազմակերպությունների վրա կիբերհարձակումների մասին

13
0

Մեծ Բրիտանիայի կիբերանվտանգության գծով ազգային կենտրոնը (NCSC) և Միացյալ Նահանգների ենթակառուցվածքների կիբերանվտանգության և անվտանգության գծով գործակալությունը (CISA) հաղորդել են բժշկական կազմակերպությունների վրա լայնածավալ կիբերհարձակումների մասին, հաղորդում է Sky News-ը:

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կիբերհարձակումներ են իրականացվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող կազմակերպությունների վրա:

Բացի այդ, NCSC-ն և CISA-ն ցուցումներ են թողարկել բուժհաստատությունների աշխատակիցների անձնական գաղտնաբառերը փոխելու և երկգործոն վավերացման անցնելու վերաբերյալ՝ հետագա գրոհները կանխելու նպատակով: