Գլխավոր Տեսանյութ ԱՄՆ-ի Կոնգրեսում անցկացվել է ԼՂՀ-ի անկախությանը նվիրված միջոցառում (տեսանյութ)

ԱՄՆ-ի Կոնգրեսում անցկացվել է ԼՂՀ-ի անկախությանը նվիրված միջոցառում (տեսանյութ)

7
0

0C597DBF-4400-4D91-8D8C-5A1C0324C377_w640_r1_s_cx0_cy10_cw0

ԱՄՆ-ի Կոնգրեսում դեկտեմբերի 3-ի երեկոյան անցկացվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։

Միջոցառումը կազմակերպվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հետ համատեղ:

Միջոցառման ընթացքում ԼՂՀ-ի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ի Կոնգրեսում միջոցառումը կազմակերպելու համար, իր ելույթում խոսել է վերջին 22 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի կողմից գրանցած առաջընթացի մասին:

ԼՂՀ-ի Ազգային ժողովի խոսնակն իր խոսքում հորդորել է Ադրբեջանի ղեկավարությանը՝ մեկնարկել կառուցողական երկխոսություն, միաժամանակ նշելով բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի վերադարձի կարևորության մասին:

Լեռնային Ղարաբաղի անկախությանը նվիրված միջոցառմանը, որի ամենամյա անցկացումն ավանդական է դարձել  2006 թվականից, իրենց խոսքով դիմել են ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահ Ֆրենկ Փալոունը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, միջոցառման այլ մասնակիցներ:

Միջոցառմանն իրենց ուղերձով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը և ԼՀՂ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ