Գլխավոր Աշխարհ ԱՄՆ նախագահը պետք է հետևի Սենատի օրինակին. ԱՄՆ նախկին դեսպան

ԱՄՆ նախագահը պետք է հետևի Սենատի օրինակին. ԱՄՆ նախկին դեսպան

26
0
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Այս մասին Twitter-այն իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը։

Նա, մասնավորապես, նշել է. 

«ԱՄՆ Սենատը հենց նոր ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ Նախագահ Թրամփը պետք է այժմ հետևի այդ օրինակին՝ բոլոր զոհերի, ցեղասպանությունը վերապրածների ու միլիոնավոր հայ-ամերիկացիների անունից, որոնք այդքան դժվարությամբ պայքարել են այս օրվա համար։  Մարդիկ, որոնք սկսել են բարոյազուրկ ձևով վերաբերվել պետական ծառայությանը, ծախսեք 30 վայրկյան, որպեսզի տեսնեք, թե ինչպես է սենատոր Մենենդեսը զսպում արցունքները, նախքան կավարտի ելույթը Սենատում։ Նա տասնամյակներ է աշխատել, որպեսզի սա տեղի ունենա»։