Գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ն արգելել է Բրազիլիա այցելած օտարերկրացիների մուտքը երկիր

ԱՄՆ-ն արգելել է Բրազիլիա այցելած օտարերկրացիների մուտքը երկիր

10
0
The Covid-19chinese infection Novel Corona virus USA waving star and striped American flag chinese pneumonia

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քայլեր է ձեռնարկել երկիրը պաշտպանելու համար՝ արգելելով մուտքն այն օտարերկրացիների համար, որոնք ժամանումից առաջ 14-օրյա ընթացքում եղել են Բրազիլիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Քեյլի Մակինանին, հայտնում է Корреспондент-ը:

Միևնույն ժամանակ, Թրամփի հրամանագիրը նախատեսում է մի շարք բացառություններ: Այսպիսով, սահմանափակումները չեն տարածվում օրինական հիմքերով ԱՄՆ-ում մշտապես բնակվող անձանց, ԱՄՆ քաղաքացի հանդիսացող ամուսինների կամ երկրում մշտապես բնակվող անձանց, ԱՄՆ քաղաքացիների ծնողների կամ խնամակալների, ինչպես նաև կառավարության կողմից հրավիրված օտարերկրացի մասնագետների վրա: Բացի այդ, մուտքը թույլատրվում է պաշտոնական պատվիրակությունների անդամներին, ԱՄՆ ռազմական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին:

Ներկայումս Բրազիլիան երկրորդ տեղում է աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թվով: Լատինաամերիկյան այս երկրում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցում է 22 666-ը: