Գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 400 000-ը․ Worldometer

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 400 000-ը․ Worldometer

21
0
Masked girl, coronary virus disease, new pneumonia. Global outbreak in China. Against the background of the USA flag.

ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 400 000-ը։ Այս մասին վկայում են worldometer առցանց թարմացվող կայքի տվյալները:

Երկրում վարակակիրների թիվը 400 540 է, որոնցից 12 857-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 21 711 հիվանդ։

Թեև ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով 1 օրում մահացած անձանց թիվը նախօրեին հասել է երկրում գրանցված ամենաբարձր ցուցանիշին (մահացել է 1736 մարդ), Միացյալ Նահանգների իշխանությունները սկսում են կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի կայունացման նշաններ տեսնել որոշ խոշոր քաղաքային ագլոմերացիաներում: Այս մասին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը։