Գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ում հրաժարվում են բուժել կորոնավիրուսով հիվանդ սևամորթ քաղաքացիներին

ԱՄՆ-ում հրաժարվում են բուժել կորոնավիրուսով հիվանդ սևամորթ քաղաքացիներին

27
0
Philadelphia, PA USA - November 24, 2014; A young protester and his mother are seen holding signs at Dillworth Park at Philadelphia City Hall. (photo by Bas Slabbers) Following a jury decision from Ferguson, MO protesters nation-wide take the streets to protest the decision not to indict the Ferguson Police Officer that shot 18-year old Michael Brown in August of 2014. In Center City Philadelphia more then two-hundred protesters take to the streets that evening and the following days.

ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում, որտեղ բնակչության մեծ մասը սևամորթ է, կորոնավիրուսից մահացածների ընտանիքները բողոքել են առողջապահության համակարգում տիրող ռասայական խտրականությունից: Այստեղ հիվանդանոցները հրաժարվում են ընդունել սևամորթ և աղքատ բնակչությանը:

«Համաճարակը ցույց տվեց, որ Ամերիկայի առողջապահության համակարգը չի սպասարկում  բոլոր քաղաքացիներին», — ասել է Հարվարդի համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Էվելին Հեմմոնդսը: Նրա կարծիքով ՝ սևամորթներին չեն օգնում, հիվանդանոցներում հրաժարվում են նրանց բուժել, անտեսվում են առողջապահության համակարգին ուղղված նրանց դիմումները:

Գիտնականները նշել են, որ Միացյալ Նահանգներում սևամորթ վարակակիրները մյուսներից երեք անգամ ավելի շատ են: Միսիսիպիում աֆրոամերիկացիները բնակչության 37 տոկոսն են, ընդ որում դրա 52 տոկոսը կազմում են COVID-19-ից մահացածները: