Գլխավոր Հասարակություն ԱՄՆ-ում մնացած ՀՀ քաղաքացիների մի մասը անհապաղ օգնության կարիք ունի

ԱՄՆ-ում մնացած ՀՀ քաղաքացիների մի մասը անհապաղ օգնության կարիք ունի

34
0

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ,

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված` չվերթների չեղարկման պատճառով, ԱՄՆ արևմտյան նահանգներում և հատկապես Հարավային Կալիֆոռնիայում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ են մնացել, որոնց մի մասը անհապաղ օգնության կարիք ունի ՝ դեղորայքի, ֆինանսական, կեցության և այլ խնդիրներ հոգալու առնչությամբ։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչով դիմում է ԱՄՆ արևմտյան նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին և մասնավոր ընկերություններին աջակցություն ցուցաբերելու համար՝ ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր չվերթների չեղարկման հետևանքով ստիպված ժամանակավորապես գտնվում են ԱՄՆ-ում:

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օժանդակություն ցուցաբերել ՀՀ նշված քաղաքացիներին խնդրում ենք կապ հաստատել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ (818) 696-6078 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով, հետևյալ հասցեով՝ [email protected]gmail.com»: