Գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սպանված սևամորթը վարակված է եղել կորոնավիրուսով

ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սպանված սևամորթը վարակված է եղել կորոնավիրուսով

7
0

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մոտ, որը մահացել է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ոստիկանության կողմից ձերբակալվելու ժամանակ, կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել: Այդ մասին են վկայում դիահերձման զեկույցի տվյալները։ Հաղորդում է TASS-ը։

«COVID-19-ի թեստի արդյունքները դրական են եղել 2020 թվականի մայիսի 3-ի դրությամբ»,- ասվում է գլխավոր բժշկական հետազոտող Էնդրյու Բեյքերի ստորագրած փաստաթղթում:

Սակայն նա չի նշել, որ վարակը կարող էր տղամարդու մահվան պատճառ հանդիսանալ: Մահացածի ընտանիքի կողմից վարձված անկախ փորձագետները պարզել են, որ մահը վրա է հասել խեղդման հետևանքով: