Գլխավոր Լուրեր Այսօր ՀՀ-ում նշվում է գրադարանավարի օրը

Այսօր ՀՀ-ում նշվում է գրադարանավարի օրը

39
0

Գրադարանավարի օրն է այսօր. օրը որպես տոն ՀՀ-ում նշվեց 2004 թվականից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը «Գրադարանավրի օրն է»:

Այս տարի այն կրկնակի տոնի է վերածվել, որովհետև տարին հոբելյանական է՝  նշում ենք երկու անհաս գագաթների, հայ մշակույթի ու գրականության անկյունքար ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և ամենայն հայոց վարդապետ՝ Կոմիտասի 150-ամյակները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հանրության կյանքում, իրականացնում է «Թումանյան-Կոմիտաս-150» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների 217 գրադարաններում կիրականացվի 354 միջոցառում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ