Գլխավոր ժամանց Այս պահին ամենամեծ հաճույքը դա է. Նարինե Պետրոսյան (լուսանկարներ)

Այս պահին ամենամեծ հաճույքը դա է. Նարինե Պետրոսյան (լուսանկարներ)

214
0
Նարինե Պետրոսյանն ամուսնու հետ

Հայաստանում եւ աշխարհի շատ երկրներում մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւով հռչակվել է 1993 թվականին: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի որոշմամբ մայիսի 15-ը ճանաչվել է որպես Ընտանիքի օր:

AraratNews.am-ը օրվա խորհրդի շուրջ զրուցել է հայ հայտնիների հետ:

Դերասանուհի Նարինե Պետրոսյան

Նարինե Պետրոսյան

Այսօր շատ ընտանիքներում միմյանց հետ ժամանակ անցկացնելը հետին պլան է մղվել: Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ժամանակը ավելի շատ ընտանիքի հետ միասին լինելու համար, եթե հաշվի առնենք աշխատանքի բերումով Ձեր զբաղվածությունը: 

Այս պահին զբաղվածությունս, ճիշտն ասած, այնքան էլ շատ չէ և հիմնական ժամանակը տրամադրում եմ ընտանիքին, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև սա ինչ-որ մի նոր փուլ էր մեր բոլորի կյանքում, որպեսզի կարողանանք հենց մեր ընտանիքի առկայությունը մեր կյանքում ավելի վերաիմաստավորենք և գնահատենք: Այս պահին, առաջին հերթին, փորձում եմ ուշադրությունս տրամադրել ընտանիքին, ընտանիքի անդամներին, հետո արդեն ընկերներին և մնացած այլ ժամանցային հաճույքներին:

Նարինե Պետրոսյանը «Պատվի համար» հեռուստանովելում

Ո՞րն է ամուր ընտանիք ունենալու հիմնական գրավականը:

Ամուր ընտանիք ունենալու գրավականը հենց առաջին հերթին սերն է, հարգանքը, փոխըմբռնումը, զիջումը, հանդուրժող լինելը: Դա, կարելի է ասել, ամենօրյա աշխատանքի պես մի բան է, որպեսզի մեկդ մյուսիդ չվիրավորեք չնեղացնեք: Անտարբեր չլինեք ինչ-որ հարցերում իրար հանդեպ: Դու ինքդ պետք է հասկանաս, թե որտեղ էիր սխալ, որտեղ էիր ինչ-որ հարցում թերացել: Որոշ հարցերում գուցե 100 տոկոսով չես նվիրվել, դրա համար ինչ-ինչ հարցեր սխալ ուղղությամբ են գնում: Դա ամենօրյա հոգու, մտքի և սիրո աշխատանք է:

Նարինե Պետրոսյանը երեխաների հետ

Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ընտանիքի հետ ժամանցը:

Այս պահին մեր ընտանիքի ամենասիրելի ժամանցն ընտանիքի բոլոր անդամներով քաղաքի փողոցներով շրջելն է՝ իհարկե պահպանելով սոցիալական հեռավորությունը, ինչպես որ մեզնից պահանջվում է: Կարծում եմ, որ այս պահին ամենամեծ հաճույքը դա է, որ ամբողջ ընտանիքի անդամներով դուրս ենք գալիս՝ թեկուզ ինչ-որ մի այգի, որը շատ մարդկանցով չի լինում, կամ հանգստյան օրերին քաղաքից դուրս ենք փորձում փախչել, որպեսզի կարողանանք ամբողջ օրն իրար հետ անցկացնել և կտրվել այլ հարցերից:

Օլյա Շահինյան