Գլխավոր ժամանց Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի նոյեմբերին

Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի նոյեմբերին

8
0

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2020-ին տեղի կունենա նոյեմբերի 1-8-ը:

Այս մասին հաղորդագրություն է  փառատոնի մամուլի ծառայության պատասխանատու Ռոզա Գրիգորյանը՝ իր «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Նա մասնավորապե ս գրում է.

« Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կկայանա նոյեմբերի 1-8-ը

«Ոսկե ծիրանի» թիմն այս օրերի ընթացքում ձեռնպահ մնաց հապշտեպ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19 փառատոնի անցկացման հետ, քանի որ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, թե իր բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների, թե գործընկեր փառատոների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի:

Այնուամենայնիվ, բոլոր երկարատև քննարկումների արդյունքում «Ոսկե ծիրանի» թիմն այս պահին փառատոնը նպատակահարմար է համարել անցկացնել ս.թ. նոյեմբերի 1-8-ը:

Իհարկե, այլ սցենարներ ևս առկա են, բայց այս պահին հաստատված է նոյեմբերի 1-8 ժամկետը:

Այս մասին «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում խոսել է նաև փառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Հուսանք ամեն ինչ լավ կլինի: Այս անգամ մենք հուլիսին չենք հանդիպի, բայց հույս ունենք, որ նոյեմբերին կիրականացնենք «Ոսկե ծիրան» տոնը»: