Գլխավոր Հասարակություն Անձնագրային բաժինները կաշխատեն օրական 2 ժամ

Անձնագրային բաժինները կաշխատեն օրական 2 ժամ

13
0

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 09:00-ից 11:00-ը, բացառությամբ` շաբաթ եւ կիրակի օրերի։

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնագրային ծառայությունների կողմից կիրականացվեն միայն տպագրված եւ դեռեւս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի եւ հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ։

Անձնագրային ծառայություններ պետք է դիմել միայն նշված հարցերով, այլ գործառույթներ չեն իրականացվելու։