Գլխավոր Հասարակություն Աննա Հակոբյանը տեղեկացրել է 17-ամյա պատանու հաջող վիրահատության մասին

Աննա Հակոբյանը տեղեկացրել է 17-ամյա պատանու հաջող վիրահատության մասին

15
0

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառու, 17-ամյա Արմեն Պ․-ի վիրահատությունը հաջող ընթացքի մասին: 

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի շահառուներից 17-ամյա Արմեն Պ․-ի վիրահատությունը հաջող ընթացք է ունեցել:

Վիրահատության ընթացքում օգտագործվել են հատուկ այդ միջամտության համար ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի գնած վիրահատական գործիքը (Echelon Flex 45 Endo Linear Cutter) և վիրահատական պարագաները (Endoscopic Cutter Reload), որոնց ընդհանուր արժեքը կազմում է 2․219․000 ՀՀ դրամ։

Շնորհակալ ենք ‹‹Սուրբ Աստվածամայր›› Բժշկական Կենտրոնին և անձամբ բժիշկ Դավիթ Դալլաքյանին՝ վիրահատությունն անվճար կատարելու համար։ Արմենը շարունակում է բուժումը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում: Վստահ եմ, որ նա շատ շուտով կհաղթահարի քաղցկեղն ու կգնա տուն։

Եթե ցանկություն ունեք օգնել Արմենին և մեր մյուս շահառուներին կարող եք մասնակցել մեր օնլայն բարեգործական դրամահավաքին https://donate.cityofsmile.org/hy  հարթակի միջոցով: Միասին կարող ենք կյանքեր փրկել»,-ասված է գրառման մեջ: