Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ

    15
    0

    Մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  շուրջ 1200 կրակոց:

    ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ-ն: