Գլխավոր Հասարակություն Աշխատավարձերի ուշացում, չվճարում չի եղել. «Դայմոնդսը» հերքում է

Աշխատավարձերի ուշացում, չվճարում չի եղել. «Դայմոնդսը» հերքում է

28
0

Աշխատավարձերի ուշացում, չվճարում չի եղել, անգամ «ավանս» ենք տվել: Այսօր մամուլի ասուլիսում ասաց «Դայմոնդս» ադամանդի գործարանի հիմնադիր Արտակ Բաղիկյանը:

Նա եւ գործարանի փոխտնօրեն Արսեն Արտաշեսյանը խոսեցին լրատվամիջոցներից մեկի տեսանյութի եւ իրենց բնութագրմամբ՝ անհիմն մեղադրանքների մասին:

Արտակ Բաղիկյանն ասաց, որ նույնիսկ ծրագիր են մշակել կադրերի պատրաստման համար, որը գրքով կհրապարակվի:

Գործարանը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը, ավելացնել աշխատակիցների աշխատավարձերը: