Գլխավոր Սպորտ Աշխարհի չեմպիոնը կհեռանա «Չելսիից»

Աշխարհի չեմպիոնը կհեռանա «Չելսիից»

11
0

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կհեռանա ակումբից:

Goal-ի տեղեկությունը փոխանցում է 1in.am-ը՝ նշելով, որ  «Չելսի»-ն կվաճառի Կանտեին, եթե որևէ ակումբից նրա տրանսֆերի համար լավ առաջարկ ստանա:

Լոնդոնյան ակումբում կարծում են, որ Կանտեն նույն մակարդակի ֆուտբոլ չի ցուցադրում, ինչ առաջ էր: Կանտեի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ը և ֆրանսիական ՊՍԺ-ն:

Աշխարհի չեմպիոն Նգոլո Կանտեի պայմանագիրը «Չելսի»-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: