Գլխավոր Լուրեր Աշխարհում անցած 1 օրում կորոնավիրուսի ամենամեծ թվով դեպքերն են գրանցվել. ԱՀԿ

Աշխարհում անցած 1 օրում կորոնավիրուսի ամենամեծ թվով դեպքերն են գրանցվել. ԱՀԿ

10
0

Անցած 1 օրում  աշխարհում, ընդհանուր հաշվարկով COVID-19-ի 106 հազար նոր դեպք է գրանցվել: Սա համաճարակի բռնկումից ի վեր վարակման ամենամեծ թիվն է աշխարհի մակարդակով: Այս մասին այսօր Ժնեւում  հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմայերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեհեսուսը:

Նա նաեւ նշել է, որ այս բոլոր դեպքերի 2/3-րդը գրանցվել են աշխարհի 4 երկրներում, որոնցից առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ը՝ գրեթե 1,5 միլիոն վարակակիրներով: Նահանգներին հաջորդող ոչ մի երկրում ԱՄՆ-ի ցուցանիշների կեսն անգամ չի գրանցվել:

ԱՀԿ տնօրենի խոսքով, անչափ անհանգստացնող է կորոնավիրուսի աճող դեպքերի թիվն այն երկրներում, որտեղ միջին եւ միջինից ցածր եկամուտ ունի բնակչությունը:

Նշենք, որ ամբողջ աշխարհում նորտիպի կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը հասել է արդեն 5 միլիոնին, ավելի քան 324 հազար մարդ է մահացել աշխարհում, բուժվել է մոտ 1 միլիոն 690 հազարը:

Բացի ԱՄՆ-ից, համաճարակը վերջին օրերին արագորեն տարածվում է Բրազիլիայում, Հնդկաստանում, Պերուում, Չիլիում եւ Մեքսիկայում: