Գլխավոր Աշխարհ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5.2 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5.2 միլիոնը

8
0

Աշխարհում կորոնավիրուսներով վարակի հետևանքով մահացությունների թիվը հասել է 338 225-ի՝ մեկ օրում ավելանալով 4806-ով, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:

Ընդհանուր առմամբ, համալսարանի տվյալով՝ աշխարհում կա COVID-19 վարակված 5 213 483  մարդ, մեկ օրում աճը կազմել է 110 205, ավելի քան 2 միլիոնը բուժվել է:

Համաձայն Worldometer պորտալի՝ վարակի տարածման սկզբից ի վեր կորոնավիրուսով է հայտնաբերվել 5 306 161 մարդու մոտ, մահվան դեպքերի թիվը հասել է 340 հազարի, ավելի քան 2,16 միլիոնը բուժվել է:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուս է գրանցվել է աշխարհի գրեթե 200 երկրներում: