Գլխավոր Աշխարհ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5,81 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5,81 միլիոնը

14
0

Մայիսի 29-ի առավոտյան 10։00-ի տվյալով՝ աշխարհում  կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 5,81 միլիոնը: Համաճարակը տարածվել է 188 երկրում: Այդ մասին են վկայում  Հոփկինսի համալսարանի նախագծի տվյալները: 

Ըստ նախագծի ՝ աշխարհում վարակված է 5 810 331 մարդ: Օրվա ընթացքում վարակվածների թվի աճը կազմել է 115.1 հազար: Համաճարակի ամբողջ ընթացքում մահացել է 360 332 պացիենտ, վերականգնվել է 2,41 միլիոն մարդ:SARS-CoV-2-ով ամենաշատ տուժած երկիրը Միացյալ նահանգներն է (1,72 միլիոն վարակված):

Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է՝ (438,2 հազար մարդ), Ռուսաստանը երրորդն է (379 հազար): Առաջին հնգյակում են՝ նաև Մեծ Բրիտանիան (270,5 հազար) և Իսպանիան (237.9 հազար): Վարակի զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 101.617 մարդ:

Եվրոպայում հակառեյտինգային առաջատար երկրների մահացության մակարդակը գերազանցում են 10 տոկոսը: