Գլխավոր Աշխարհ Աշխարհում Covid19-ից ապաքինվել է գրեթե 360 հազար մարդ․ Worldometers

Աշխարհում Covid19-ից ապաքինվել է գրեթե 360 հազար մարդ․ Worldometers

20
0

Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է 356․941 մարդ, իսկ մահացել՝ 95․752-ը։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքում հրապարակված տվյալներից։ Ընդհանուր առմամբ Covid19-ով վարակվածների թիվը 1 միլիոն 605 հազար 343 է։ 

Ողջ աշխարհում  վարակակիրների թվով առաջատարը ԱՄՆ-ն է՝ 468․895 հաստատված դեպքով, երկրորդ տեղում Իսպանիան է՝ 153․222, իսկ երրորդը՝ Իտալիան՝ 143․626։ Չինաստանը, որտեղ գրանցվել էր COVID-19-ի առաջին դեպքը, ապրիլի 10-ի տվյալներով վարակվածների թվով 6-րդն է աշխարհում։

Մահացությունների թվով առաջատարն են Իտալիան, Իսպանիան և ԱՄՆ-ը, համապատասխանաբար՝ 18․279, 15․447 և 16․697 մահվան դեպքերով։