Գլխավոր Արցախ Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է դավաճանության հանգամանք

Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է դավաճանության հանգամանք

167
0

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հարցերին մայիսի 18-ին երկրորդ անգամ պատասխանեց վարչապետի խորհրդական, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրան նորից հանձնաժողով հրավիրելու անհրաժեշտություն է առաջացել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի տված պատասխաններից հետո։

Ինչպես հայտնում է «Առաջին լրատվական»-ը, իր հետ զրույցում այաս մասին ասցել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, որը, նաև հրապարակել էր Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի ներթափանցման հայտնի տեսանյութը:

«Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողովին տված բացատրությունները նոր հարցեր են առաջացրել, դրա մասին հրապարակավ հայտարարեցին նաև հանձնաժողովի նախագահն ու այլ անդամներ։ Ենթադրում եմ, որ Արշակ Կարապետյանի դեպքում առաջացել է լրացուցիչ հարցերի խնդիր։ Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ ուղղությամբ է գնում քննությունը, երբ զեկույցը հրապարակվի, հստակ պատկերացում կունենանք։ Բայց մենք հիշում ենք, որ Արշակ Կարապետյանի պատասխանատվության տիրույթում հետախուզության հետ կապված հարցերն են, ուստի նրան ուղղված հարցերը կարող են կապված լինել մինչև ապրիլի 2-ը, դրանից առաջ և հետո ընկած իրավիճակի հետ։ Պետք է հասկանալ՝ զինվորական ու քաղաքական պաշտոնյաների տեղեկությունները որքանով են ադեկվատ այն իրավիճակին, որոնք տեղի են ունենում այդ օրերին»-աղբյուրի հետ զրույցում ասել է ղուկասյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում