Գլխավոր Տնտեսական Առաջարկում է մասնավորեցման ցանկից հանել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն. ՀԵՏՔ

Առաջարկում է մասնավորեցման ցանկից հանել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն. ՀԵՏՔ

13
0

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» ցանկից հանել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն` միասնական երթուղային ցանցի ներդմամբ պայմանավորված:

Նման նախագիծ է Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

«Ներդրումային ծրագրերի ներգրավմամբ, այդ թվում նաև կառավարության օժանդակությամբ, կիրականացվի ավտոկայարանային համակարգի բարեփոխումներ, որի արդյունքում կբարձրանա մատուցվող ավտոկայարանային ծառայությունների որակը, միջպետական ու ներհանրապետական ուղևորափոխադրումերի կազմակերպումը կդառնա առավել արդյունավետ»,-հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: