Գլխավոր Uncategorized Առաջին փուլով օժանդակություն կստանան օրինապահները. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Առաջին փուլով օժանդակություն կստանան օրինապահները. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

42
0

«Ճգնաժամային իրավիճակում հանրապետության տնտեսական ոլորտին աջակցման երրորդ ծրագրով կառավարությունը թիրախավորել է փոքր ձեռնարկատերերին: Վարկային բեռը չծանրացնելու եւ ֆինանսական վիճակը մեղմելու համար կառավարությունը ընկերություններին եւ անհատ ձեռներեցներին առաջարկում է անտոկոս վարկեր: Դրանցից կարող են օգտվել ֆինանսական եւ լիկվիդայնության խնդիրների առաջ կանգնած ընկերությունները: Թիրախային խմբում ընդգրկված են վերամշակող, կացության եւ սննդի կազմակեպությունները, փոխադրումներ եւ պահեստային տնտեսություններ վարող կազմակերպությունները, զբոսաշրջության եւ սպասարկման ոլորտի՝ այդ թվում նաեւ  առաղջապահական  եւ այլ ծառայություններ մատուցողներ:

Փաթեթն ուղղված է համավարակից ամենաշատ վնասը կրած ոլորտի վարկային ծանրաբեռնվածության մեղմմանը:Նկատենք սակայն, որ երրորդ ծրագրի վարկերն առաջարկվում են միայն օրինակելի վարկային եւ հարկային պարտավորությունների պատմություն ունեցող շահառուների համար: Կառավարությունը քննարկում է նաեւ ոչ օրինակելի, բայց բարվոք վարկային պատմություն ունեցողներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորությունները՝ օժանդակության երկրորդ փուլի ծրագրերով»: