Գլխավոր Հասարակություն Առհասարակ, երգչուհու վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու

Առհասարակ, երգչուհու վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու

17
0

Ոզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման՝ հարգելով վերջինիս մահվան հանգամանքը, ինչպես նաև բժշկական և անձնական գաղտնիք ունենալու մարդու իրավունքը: Այս մասին գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Այս ընթացքում մի քանի անձ ներկայացել է ընտանիքի ծանոթ-բարեկամ և տարբեր սցենարներ փոխանցել, այդ թվում՝ քրոջ վատառողջ լինելու մասին, ինչը պարզվեց, որ ևս իրականությանը չի համապատասխանում։

Առհասարակ, թեմայի վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու, մանավանդ, որ ընտանիքը նույնպես կիսում է այս տեսակետը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի խոսնակը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին մահացել է Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: «Հայկական ժամանակին» թատրոնից հայտնել էին, որ երգչուհու մահվան պատճառը եղել է երկկողմանի թոքաբորբը: