Գլխավոր Աշխարհ Առցանց ցուցադրված ֆիլմերն առաջին անգամ կներկայացվեն «Օսկար»-ի

Առցանց ցուցադրված ֆիլմերն առաջին անգամ կներկայացվեն «Օսկար»-ի

12
0

Ամերիկյան կինոակադեմիան որոշել է, որ 2021 թվականին «Օսկարի» կարող են առաջադրվել այն ֆիլմերը, որոնք չեն ցուցադրվել կինոթատրոններում: Նախկինում միայն առցանց ցուցադրված ֆիլմերը չէին կարող հավակնել մրցանակի, գրում է kulturomania.ru-ն:

Կինոակադեմիան ընդգծել է, որ նորամուծությունը վերաբերելու է միայն «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությանը: Նման որոշում է կայացվել՝ կապված աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացման ռեժիմի և կինոթատրոնների փակման հետ:

Նշվում է, որ փոփոխություններ են մտցվել նաև որոշ այլ կանոններում: Լավագույն  ձայն և ձայնային մոնտաժի մրցանակները միավորվել են մեկում:

«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը կկայանա 2021 թվականի փետրվարի 28-ին: