Գլխավոր Հասարակություն Արարատ Միրզոյանն այցելել է Նեապոլի Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցի

Արարատ Միրզոյանն այցելել է Նեապոլի Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցի

28
0

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին Նեապոլում այցելել է Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցի (Սան Գրեգորիո Արմենո), որտեղ ամփոփված են սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, եկեղեցում Ազգային Ժողովի նախագահը ծաղկեպսակ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, այնուհետեւ մասնակցել է եկեղեցում կազմակերպված հոգեւոր արարողությանը։ 

Ազգային ժողովի նախագահը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքի միաբանության Մեծավոր մայր Ջովաննա Դե Գրեգորիոյի հրավերով շրջայց է կատարել վանքի միաբանությունում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ