Գլխավոր Աշխարհ Արդյոք քլորոքինն օգնում է Covid-19-ի դեպքում․ կողմնակի բարդություններն ավելի վտանգավոր են. BBC

Արդյոք քլորոքինն օգնում է Covid-19-ի դեպքում․ կողմնակի բարդություններն ավելի վտանգավոր են. BBC

154
0

Մինչ գիտնականները փորձում են սեղմ ժամկետներում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց գտնել, աշխարհում աճում է այն դեղերի պահանջարկը, որոնք սովորաբար օգտագործվում են մալարիայի բուժման համար, գրում է BBC-ն:

Այդ դեղերից մեկը քլորոքինն է, որը լայն տարածում գտավ, մասնավորապես, Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որն իր վերջին մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր՝ «կորցնելու բան չունեք, մարդիկ, օգտագործեք այն»: Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի գտել հիմնարար ապացույցներ այս դեղամիջոցի արդյունավետության վերաբերյալ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին օգտատեր Սահակ Դաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Լավ նորություն. հայտնաբերվել է դեղ, որը 5 օրում բուժում է կորոնավիրուսը
Ապրիլի 9-ին պրոֆ. Ռաուլտը (Մարսել, Ֆրանսիա) հրատարակել է COVID19-ով 1061 հիվանդների բուժման արդյունքները: 1061 հիվանդները բուժվել են Քլորոկին+Ազիտրոմիցին-ով։ Միջին տարիքը 43,8 տարեկան, 46,4 % ՝ տղամարդիք: 91,7% դեպքերում 5 օրյա բուժումից հետո մարմնում վիրուսը չի հայտնաբերվում, ընդամենը 10 հիվանդներ են տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, գրանցվել են 5 մահ»:

Իսկապես, քլորքինի հաբերը վաղուց օգտագործվում են մալարիայի բուժման համար`բորբոքումները թեթևացնելու և ջերմաստիճանը նվազեցնելու նպատակով: Հետևաբար չի բացառվում, որ դեղամիջոցը օգնում է Covid-19-ի դեպքում։ Այնուամենայնիվ, կլինիկական փորձարկումները դեռևս չեն կարողացել համոզիչ կերպով ապացուցել, որ այս դեղամիջոցն արդյունավետ բուժում է կորոնավիրուսը: Քլորոքինի կողմնակի բարդություններն ավելի վտանգավոր են՝ ներառյալ երիկամների և լյարդի վնասում:

ԱՄՆ Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Քեթրին Սելի-Ռադտկեն նախազգուշացնում է քլորոքինի օգտագործումը խրախուսման մասին և կարծում է, որ դրան անհարկիի մեծ ուշադրություն է հատկացվում:

Նա նշում է, որ բազմաթիվ կլինիկական ուսումնասիրություններ ցույց են տվել Covid-19-ի նկատմամբ դրա անարդյունավետության մասին:

«Ավելի կարևոր է այն փաստը, որ քլորոքինը կարող է ունենալ վտանգավոր կողմնակի բարդություններ և մարդկանց կեղծ հույս ներշնչել»,- գրել է գիտնականը Sciencealert.com-ում:

Քլորոքինի օգտագործումն արդեն թույլատրված է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Ալժիրում, Թունիսում, Մարոկոյում։

Հիշեցնենք նաև, որ Ֆրանսիայի բժշկական գիտությունների պրոֆեսոր, վարակիչ հիվանդությունների մասնագետ Դիդյե Ռաուլը թվիթերի իր միկրոբլոգում շնորհակալություն էր հայտնել երկրի առողջապահության նախարար Օլիվիե Վերանին՝ իրեն լսելու և հիդրօքսիքլորի (քլորոքին) հիմքով պատրաստված Plaquenil կոչվող դեղամիջոցը դեղատոմսով սահմանելու հրամանագրի համար։

Նշենք, որ ԱՀԿ-ն հավանություն չի տալիս քլորոքինի օգտագործմանը կորոնավիրուսի բուժման նպատակով։ Հաղորդվում է, որ դեղամիջոցի գերդոզավորումից մահվան դեպքեր են գրանցվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում