Գլխավոր Առողջապահություն Անվտանգ է արդյոք որսի միս ուտելը

Անվտանգ է արդյոք որսի միս ուտելը

29
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ասուլիսի ժամանակ հարց ուղղեցին, թե արդյոք անհրաժե՞շտ է զգույշ լինել որսի միս ուտելու և ընդհանրապես միս ուտելու հարցում:

«Ընդհանրապես, որսի միս ուտելուն կողմնակից չեմ: Վայրի կենդանիներին երևի պետք է առնվազն թողնել ապրել վայրի բնության մեջ: Իսկ կոնկրետ հիվանդության վարակման տեսանկյունից Հայաստանում ապրող կենդանիների մոտ նկարագրված չեն: Դա իհարկե չի բացառում, որ կարող է չլինել: Ամեն դեպքում աղբյուրը, ավելի շատ, գիտական հանրույթը կապում է չղջիկի հետ, որը փոխանցել է մեկ այլ կենդանու, որից էլ վարակը փոխանցվել է մարդուն, բայց այդ ամեն ինչը դեռ հիպոթեզի մակարդակում է: Գոնե, առնվազն, չղջիկներից պետք է զերծ մնալ»,- նշեց նախարարը: