Գլխավոր Ըմբշամարտ Արթուր Ալեքսանյանը՝ լավագույն ըմբիշների ցանկում

Արթուր Ալեքսանյանը՝ լավագույն ըմբիշների ցանկում

16
0

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են․

«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է 2010-ական թվականների լավագույն ըմբիշների ցանկը: Լավագույնների թվում է նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որն այս ընթացքում նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները՝ դառնալով Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի հնգակի և Աշխարհի եռակի ոսկեմեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն:

🤼Ավելի վաղ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել էր 2000-ականների լավագույն ըմբիշներին:
Նրանց թվում է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, Եվրոպայի վեցակի և Աշխարհի եռակի չեմպիոն Արմեն Նազարյանը»: