Գլխավոր Հասարակություն «Արմաթ» ծրագիրը կարտահանվի Հնդկաստան

«Արմաթ» ծրագիրը կարտահանվի Հնդկաստան

14
0

Երևանի Մերգելյանի անվան  ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին 2019 թ-ին «Ֆորբս» ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» («World’s Best Regarded Companies») ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին եւ ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը։

Բացման արարողությունից անմիջապես հետո ցուցահանդեսի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվել է «Արմաթ» կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար եւ սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը, ստորագրելով վերոնշյալ փաստաթուղթը, շեշտել են կրթական ոլորտում միջազգային նման համագործակցության կարեւորությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ