Գլխավոր Քաղաքական Արման Բաբաջանյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Անկախության օրվա առթիվ

Արման Բաբաջանյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Անկախության օրվա առթիվ

15
0

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր` մայիսի 26-ին մեր բարեկամ և հարևան Վրաստանը նշում է անկախության օրը:

Ազգային խորհրդի որոշմամբ, 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանը հռչակվել է անկախ հանրապետություն: 1918 թվականի մայիսի 26-ին ընդունել են «Վրաստանի պետական անկախության արձանագրությունը»: Վրաստանին հաջողվել է անկախությունը վերականգնել 70 տարի անց, 1991 թվականի ապրիլի 9-ին:

Մենք և բարեկամ վրացի ժողովուրդը անցել ենք անկախության ձեռք բերման դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհ, որի ընթացքում եղել են ինչպես անգնահատելի ձեռբերումներ, այնպես էլ՝ ցավոք նաև կորուստներ, Վրաստանի դեպքում՝ նաև տարածքային։ Այդուհանդերձ այսօրվա Վրաստանը ժամանակակից, ժողովրդավարական պետություն է և բնականորեն մեր բարեկամն ու դաշնակիցը։ Գտնվելով աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական տարբեր, բազմաթիվ առումներով հակամետ բևեռներում, մեր երկու երկրներին ու ժողովուրդներին այդուհանդերձ հաջողվել ու հաջողվում է ստորադասել հակասությունները բարեկամությանն ու եղբայրությանը, ինչը մեծագույն ձեռքերում է մեզ համար։

Հայաստանն ու Վրաստանը համագործակցության ամենատարբեր ձևաչափերով կարևորագույն առաքելություն են իրականացնում տարածաշրջանային խաղաղության ու կայունության գործում, ինչը ոչ միայն ռեգիոնալ, այլ նաև համաշխարհային քաղաքականության ու ստատուս–քվոյի կարևորագույն բաղադրիչ է։

Սրտանց շնորհավորում եմ մեր վրացի եղբայրներին երկրի համար ամենակարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ պետության կայացման ու հզորացման գործում։

გილოცავთ დამოუკიდებლობის დღეს