Գլխավոր Իրավական Արմեն Ամիրյանի հայցը ընդդեմ ռեժիսորի վարույթ է ընդունվել

Արմեն Ամիրյանի հայցը ընդդեմ ռեժիսորի վարույթ է ընդունվել

32
0

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հայցն ընդդեմ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի դատարանը վարույթ է ընդունել: Գործը քննելու է դատավոր Արշակ Պետրոսյանը: «Դատալեքս» տեղեկատվական կենտրոնից տեղեկացավ Araratnews.am-ը:

Արմեն Ամիրյանը պահանջում է Հովհաննես Գալստյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել:

Հիշեցնենք` Հովհաննես Գալստյանը Արմեն Ամիրյանին մեղադրում է իրեն խաբելու, «Տատիկիս վարսերը» ֆիլմի գումարը չվերադարձնելու համար: