Գլխավոր Սպորտ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ

Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ

11
0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հունիսի 2-ին հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում կարևորել է Արցախի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել այդ հարցում։

Արայիկ Հարությունյանը ևս արժևորել է ֆուտբոլի՝ որպես մասսայական մարզաձևի զարգացումը և հավաստիացրել, որ հարցը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Արցախի Հանրապետության նախագահն ընդգծել է վերջին տարիներին Արցախում կառուցված մարզադաշտերի կարևորությունը և ֆուտբոլային տարբեր թիմերի աշխատանքը՝ նշելով, որ ՀՖՖ-ի հետ համարժեք փոխգործակցության պայմաններում այն որակական նոր զարգացում կունենա: