Գլխավոր Քաղաքական Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ

11
0

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ՝ շնորհավորելով նրան Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել և հետագա հաջողություններ մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նորընտիր նախագահն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել Արցախի զարգացման, հզորացման, ժողովրդի անվտանգության ու բարեկեցության ապահովման գործին:

Նախագահ Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել Արցախի նախագահին՝ ընդգծելով, որ Արցախի շենացման ճանապարհին կարևոր է բոլորի միասնականությունը։