Գլխավոր Շախմատ Արոնյանը մեկ միավոր է զիջում արագ շախմատի ԱԱ-ի առաջատարին

Արոնյանը մեկ միավոր է զիջում արագ շախմատի ԱԱ-ի առաջատարին

27
0

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները արագ շախմատի աշխարհի առաջնությունում:

Մոսկվայում ընթացող մրցաշարի 10 տուրերից հետո Լևոն Արոնյանն ունի 7 միավոր և մեկ միավորով է զիջում առաջատարներին:

6,5 միավոր ունի Գաբրիել Սարգսյանը: 6 միավոր է վաստակել Զավեն Անդրիասյանը: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ունի 5,5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը հավաքել է 4 միավոր: Դեկտեմբերի 28-ին կկայանան ևս 5 տուրեր: