Գլխավոր Առողջապահություն Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել

Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել

56
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։

Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։

Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ընդգրկվելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել
091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102)։