Գլխավոր Հայաստան Արտադրվում են 3D պրինտերով տպված կանխարգելիչ միջոցներ. Հակոբ Արշակյան

Արտադրվում են 3D պրինտերով տպված կանխարգելիչ միջոցներ. Հակոբ Արշակյան

18
0

Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հիմնական ասելիքից հետո պատասխանեց նաև լրատվամիջոցների հարցերին:

Անսարք սարքերի մասին Հակոբ Արշակյանն ասաց, որ այդ սարքերը պետական չեն: Շուրջ երկու տասնյակ արդեն վերանորոգվել և վերադարձվել է իրենց տերերին:

Թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի արտադրության համար Հակոբ Արշակյանը ներուժ տեսնում է:

Թեստերի արտադրության մասով Արշակյանն ասաց, որ ԿԳՄՍՆ-ն ուսումնասիրություն իրականացրել է գիտական առումով, և նկատեց, որ հնարավոր կլինի նաև թեստերի տեղական արտադրանք ունենալ:

Նախատիպի պատրաստումը մի քանի ամիս կտևի`հուսալիության գործառույթը հաշվի առնելով ընդգծեց նախարարը:

Araratnews.am-ի հարցին ի պատասխան, թե ինչ նոր միջոցներ է ստեղծել նախարարությունը կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում և արդյոք դրսից եղել են դրանց արտահանման պատվերներ, նախարար Հակոբ Արշակյանն ասաց. «Արտադրության հարցով տեսնում ենք, որ բազմաթիվ ձեռներեցներ և ընկերություններ, որոշ կանխարգելման դիմակներ և 3D պրինտերներով տպված կանխարգելիչ միջոցներ բավականին շատ ծավալներով արտադրում են, և  այս պահին արտահանման հետ կապված, չեմ կարծում, մեծ տենդենց լինի, բայց համենայնդեպս, մեր բուժաշխատողներին և տարբեր ընկերություններին մատակարարվում են դրանք, ինչը ողջունելի է: Հետագայում, եթե ծավալներ կարողանան ապահովել և դուրս գան շուկաներ, կարծում եմ, մենք, եթե որևէ կերպ աջակցելու կարիք լինի, պատրաստ ենք տրամադրել աջակցություն»:

Հայկ Մագոյան