Գլխավոր Հասարակություն Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսով 120 մարդ է բուժվում. Արսեն Թորոսյանն այցելել է բժշկական...

Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսով 120 մարդ է բուժվում. Արսեն Թորոսյանն այցելել է բժշկական կենտրոն

9
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ այսօր այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն՝ հերթական անգամ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների վիճակին,  իրականացվող բժշկական օգնության կազմակերպմանն ընթացքին:

Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և COVID-19-ի կլինիկական աշխատանքների գծով համակարգող Լիլիթ Մուսեյանը հանգամանորեն ներկայացրել են այս պահին ԲԿ-ում հիվանդանոցային բուժում ստացող 120 պացիենտների առողջական վիճակը՝ ընդգծելով, որ բուժանձնակազմի կողմից արվում է ամեն ինչ՝ նրանց որակյալ բժշկական օգնություն ու հոգեբանական աջացություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին գրված է Արտաշատի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

Ըստ աղբյուրի, նախարար Թորոսյանն իր գոհունակությունն է հայտնել ԲԿ-ում կազմակերպվող բարձրակարգ բուժօգնության և պացիենտների բժշկական խնամքը միջազգային ուղեցույցների համապատասխան կատարելու համար: «Այս օրերին բուժաշխատողներին բարդ ու պատասխանատու առաքելություն է վերապահված՝ հաղթահարել ամեն րոպե առաջացող մարտահրավերները՝ կապված COVID-19 համավարակի հաղթահարման հետ, ինչն այս թիմը հաջողությամբ իրականացնում է»,-ասել է Արսեն Թորոսյանը: